Artsakh Public Tv |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Նախագահ Սահակյանի հաստատած՝ Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Բերձոր քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Ստեփան Սարգսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախագահը շնորհակալություն է հայտնել Սուրեն Խաչատրյանին՝ երկարամյա գործունեության համար:
Այցի շրջանակներում երկրի ղեկավարը եղել է Բերձորի շրջանային հիվանդանոցում, զրուցել բուժանձնակազմի հետ եւ ծանոթացել նոր մասնաշենքի շինարարության ընթացքին:
Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է նաեւ Հագարի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահը կարեւորել է ռազմավարական այս ծրագրի պատշաճ մակարդակով իրականացումը՝ այն համարելով երկրի էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրամաս:
16 октября Президент Республики Арцах Бако Саакян утвердил решение Правительства об освобождении Сурена Хачатряна от должности руководителя администрации Кашатагского района согласно его собственному заявлению.
В соответствии с другим решением Правительства, утвержденным Президентом Саакяном, Степан Саргсян назначен на должность руководителя администрации Кашатагского района.
Как сообщили в Главном информационном управлении аппарата Президента Республики Арцах, в тот же день Бако Саакян посетил город Бердзор и представил сотрудникам райадминистрации Степана Саргсяна, пожелав ему плодотворной работы. Президент выразил благодарность Сурену Хачатряну за его многолетнюю деятельность.
В рамках визита глава государства посетил районную больницу Бердзора, побеседовал с медперсоналом и ознакомился с ходом строительства нового корпуса.
Затем Бако Саакян посетил строительную площадку возводимой на реке Агари гидроэлектростанции и ознакомился с проводимыми там работами. Президент отметил важность реализации данной программы на должном уровне, назвав это ключевым компонентом энергетической безопасности страны.
http://www.artsakh.tv/
https://t.co/IWcMHPpo1v
https://www.facebook.com/ArtsakhTV/
https://twitter.com/ArtsakhTV/
https://plus.google.com/u/1/108646189171859078805/posts
http://vk.com/artsakh_tv
https://www.facebook.com/artsakhtv.info
http://talent.adrev.net/?r=9242
http://join.air.io/artsakhtv