Home » News & Politics » Առինջի կամարի մոտ 39-ամյա վարորդը ГАЗ 53-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Առինջի կամարի մոտ 39-ամյա վարորդը ГАЗ 53-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Written By SHAMSHYAN on Monday, Jul 24, 2017 | 08:58 AM

 
Այսօր՝ հուլիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջի կամարի հարևանությամբ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Գագիկ Գրիգորյանը իր վարած ГАЗ 5310 մակնիշի 767 ՕC 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածոv անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տուժածին, ով կլինի 55-60 տարեկան կին, տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այնուհետև վարորդը ահազանգել է ոստիկանոթյան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն։ Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/07/24/1073229/