Home » Nonprofits & Activism » Տարեմուտի կաղանդչեք Գևորգյան հոգևոր ճեմարանում

Տարեմուտի կաղանդչեք Գևորգյան հոգևոր ճեմարանում

Written By Շողակաթ Շեմ / Shoghakat Shem on Tuesday, Jan 10, 2017 | 09:33 AM

 
Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները, դասախոսների և միաբանության հետ մասնակցեցին ավանդական դարձած տարեմուտի կաղանդչեքին: Հավաքվում են տոնական սեղանի շուրջ և միմյանց բարեմաղթանքներ հղում՝ մինչև տաճարում տեղի ունենալիք կեսգիշերային գոհաբանական աղոթքը: Ձեռքբերումներով և կորուստներով լի էր 2016 թվականը: Նշվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը, Հայաստան այցելեց Հռոմի պապը, Գևորգյան հոգևոր ճեմարանը կրթական երկաստիճան համակարգից անցավ եռաստիճան համակարգի: Իսկ գլխավոր մտահոգությունն իհարկե ապրիլյան քառօրյա պատերազմն էր, ուստի ի տարբերություն նախորդ տարիների հումորային կաղանդչեքի, այս տարի ճեմարանականների հայտագրի թեման հայրենիքն ու սահմանին կանգնած զինվորն էր: